«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նշենք, որ խոսնակը քիչ առաջ գրառում էր արել, թե «առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»:
Սրանից հետո սոցցանցերում կարծիքներ և պնդումներ սկսեցին շրջանառվել, որ գրառման հեղինակը Արցախի նախագահի խոսնակը չէ, և որ նրա էջը կոտրել են: