«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ 53-ամյա երաժիշտը կոշտ է արձագանքում թշնամու գործողություններին՝ տարբեր հարթակներում հետեւորդներին տեղեկացնելով իրավիճակի մասին։
Թանկյանը Twitter-ի էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի՝ BBC-ին տված հարցազրույցին։ Միջազգային լրատվամիջոցի եթերում վերջինս սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլեւ հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի եւ Human Rights Watch կազմակերպության՝ մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային եւ այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը:
«Սա Ալիեւի վերջն է, քանի որ ամբողջ աշխարհին այժմ տեսնում է, թե ինչպիսի կոռումպացված, պատերազմական հանցագործ է նա»,- գրել է Թանկյանը։
@BBC @OrlaGuerin DESTROYS Aliyev on his War Crimes against civilians and civilian infrastructure in Artsakh. This is the end of Aliyev as the whole world now sees what a corrupt war criminal he is. https://t.co/ka6F5G1QKj
— Serj Tankian (@serjtankian) November 9, 2020