Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով բացատրել, թե ինչ կարգավիճակ ունեն արցախցիներն հիմա և ինչ են անելու իրենք:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ղավալյանն ասաց, որ քանի որ հայտարարության մեջ չկա իրենց անելիքների մասին որևէ կետ, դիմում են ՀՀ վարչապետին՝ այդ հարցերը պարզաբանելու և պատասխաններ ստանալու համար:
Մեր այն հարցին, թե իրենք ինչ են պատրաստվում անել, նա պատասխանեց. «Մենք ոչ մի հարցի պատասխան չունենք, չգիտենք, թե ինչ կանենք: Այս պահին դեռ հարցերի պատասխանների եմ սպասում, հասկանամ՝ ով եմ և ինչ կարգավիճակ ունեն այն 150 հազար մարդիկ, որոնց Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ էին անվանում»: