Ամերիկահայ հանրահայտ երգչուհի Շերն իր թվիթերյան էջում անդրադարձել է ԼՂ վերջին զարգացումներին և մեղադրել Ադրբեջանին ու Թուրքիային զավթողական քաղաքականություն համար:
«Ադրբեջանցի մարդասպաններ, ձեզ դժոխքի կրակ է սպասվում: Չե՞ք հոգնել հայերին սպանելուց, մեր հողերը վերցնելուց, մեր երեխաներին որբեր դարձնելուց: Նավթ ունեք, Էրդողան և Թրամփ: Թրա՛մփ, թողեք՝ մեր դաշնակիցները, քրդերը ոչնչանան, որովհետև նա և Էրդողանը սիրտ չունեն»,- ասել է Շերը և հրապարակել ԼՂ մասին հայտարարության վերաբերյալ The Guardian-ի հոդվածը: