«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և այն մակագրել «Հայրիկը տանն է» գրառմամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Արթուր Վանեցյանը ձերբակալվել էր: Նա կասկածվում էր ՀՀ ՔՕ 225.1 (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) եւ 307.1 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը) հոդվածներով:
Դատարանը ոչ իրավաչափ համարեց նրա ձերբակալությունը և շուտով Վանեցյանն ազարձակվեց: