Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին աջակցում էր հայրենիքին ու հայրությանը։
Համաշխարհային հայտնիություն վայելող հայուհին քիչ առաջ Instagram-յան էջի Stories բաժնում կիսվել է Դադիվանքում արված տեսագրությամբ ու գրել. «Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլեւ մարդկությունը։ Սա հրաժեշտ է այսօրվա համար։ Եթե տխուր եք, պատկերացրեք, թե ինչ են նրանք զգում։ 120,000 մարդ տեղահանվել է իր հայրենի տնից, քանի որ Թուրքիան ստացել է այն, ինչ ուզում է»:
Քարդաշյանն օգտագործել է «ճանաչեք Արցախը», «կանգնեցրեք Էրդողանին», «կանգնեցրեք Թուրքիային», «պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանին», «Թուրքիային դուրս արեք ՆԱՏՕ»-ից հեշթեգերը։