ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից և կից գրառում արել.

«Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»:

Ավելի վաղ հանդիպումից լուսանկար էր հրապարակել նաև ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան և կից գրել 1 բառ՝ «Դրամատուրգիա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը: Ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակությունը ՀՀ-ում է մնալու մի քանի ժամ: