Էրիկ Խաչատրյանն է. 18 տարեկան. Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյութում գերեվարված զինվորն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։
Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկատվություն չի եղել։
Էրիկը կռվել է Ջաբրաիլում։
Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։
Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել։
Երեկ արդեն դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին։
Իմ եվրոպացի բազմաթիվ գործընկերների, ովքեր զբաղվում են ռազմագերիների խնդիրներով։
Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»: