Մեր ոչ մի հարցի պատասխան մինչեւ էսօր չի տրվել, ոչ մի խոստում չի կատարվել: Այս մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:
«Եթե դուք ձեր ղեկավարներով անզոր եք, ժողովրդին պարզ ասեք, ժողովուրդը կդիմի ռուսական զորքին, որովհետեւ ձեզնից ոչ մեկը չի աշխատում»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 10 րոպե ժամանակ տան, ինքն ու ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը մտնեն ներս, խոսեն, դուրս գան: