Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղևորություն դեպի Քարվաճառ
 

Կյանքը կորուստների ու հաղթանակների փոխկապակցված հյուսվածք է, ու մենք ենք ընտրում, թե ինչի մեջ ավելի շատ խճճվենք: Մենք ենք ընտրում՝ գլուխներս խոնարհած կոտրվե՞նք՝ պարտված զգալով, թե՞ ուժեղ հայացքով առաջ նայենք, մեր ապագա սերունդների բեռն ուսերի վրա ավելի ծանրացնե՞նք, թե՞ ապրելուն տրամադրենք…

Քարվաճառը հանձնեցինք, բայց եկեք չտրվենք տառապանքներին, մենք ավելի շատ բան կփոխենք. եթե լինենք միասնական, չկոտրվենք ու մեղավոր չփնտրենք:
Իսկ այն մարդկանց, ովքեր իրենց թույլ են տալիս գրել, որ ես իրավունք չունեմ ուրախ լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերի իմ էջերում, քանի որ սուգ է, կասեմ, որ իմ սուգը վիրտուալ կյանքում չէ: Ի տարբերություն շատերի՝ ես լուռ գործ եմ անում, նույնն էլ՝ հիմա, երբ արտերկրում եմ և չեմ խոսում իրականացվող աշխատանքի մասին: Մինչ ես կարևոր և արդյունավետ (ոչ միայն ինձ համար) հանդիպումներ եմ ունենում, դուք, տանը նստած, մեղադրական մեկնաբանանություններ եք գրում՝ մտածելով, որ պետության հարցեր եք լուծում:

Պետք է հային հատուկ ուժը վերագտնենք, սակայն իրական կյանքում, ոչ թե սոցիալական ցանցերում: Ձեր ընտանիքների հետ շատ ժամանակ անցկացրեք, սիրեք իրար, և, ի վերջո, նոր ընտանիքներ ստեղծեք և գնահատեք այդ ամենը»: