«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին:
Հայտարարությանը կից հրապարակվել է Աննա Հակոբյանի և արցախցի մի շարք փոքրիկների լուսանկարներ, որոնք արվել են սույն թվականի հոկտեմբերին՝ Գորիսում: Հատկանշական է, որ լուսանկարում աչքի են զարնվում անվտանգությունն ապահովող անձինք, ովքեր, հավանաբար, դիպուկահարներ են, և Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովում են տանիքից: