«Երևանը կոչ է անում ԵԱՀԿ անդամ երկրներին ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր ռազմական ու օտարերկրյա զինյալներին Հարավային Կովկասից դուրս բերելու համար»,- այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից իր զինված անձնակազմին և հարակից ահաբեկչական խմբավորումներին դուրս բերելու համար: Հակամարտության գոտուց օտարերկրյա զինյալներին դուրս բերելու ազդանշաններ չկան: Բաքվի ծրագրերը են ընդլայնել ահաբեկիչների տարածման աշխարհագրությունն ու վերաբնակեցնել նրանց Արցախի գրավյալ շրջաններում», – ասել է նա: