RT-ի եւ «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Սոլովյովի երեկոյան եթերի ընթացքում պատմել է լիբերալ Եվրոպայի կողմից ռուսաֆոբիայի մասին։ Մասնավորապես, բրիտանական մամուլի մասին, որն Օսմանյան կայսրությունում եւ ուղղափառ Ռուսաստանում քրիստոնեական աշխարհի կյանքի սխալ պատկեր է փոխանցել։

««Վայելք» է կարդալ, թե ինչ էր լիբերալ մամուլը գրում Ղրիմյան պատերազմի ընթացքում (1853-1856թթ.): Բրիտանական լիբերալ թերթերն իրենց թույլ էին տալիս պնդել, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներն ավելի լավ են ապրում, քան ուղղափառ Ռուսաստանում։ Նրանք հիմա ինձ կպատմեն, իսկ իմ նախնիները գրեթե նույն ժամանակ փախել են Օսմանյան կայսրությունից։ Նրանց թվացել էր, որ ամբողջ կահ-կրասիով, նորածինների ու ծերունիների հետ նավակով Սոչի հասնելն, ուր այդ ժամանակ մոլեգնում էր մալարիան, նշանակալիորեն լավ է, քան մնալն Օսմանյան կայսրությունում, որի կրոնական հանդուրժողականությունը լրջորեն գովերգում էր ազատ ու լիբերալ մամուլը»,- նշել է Սիմոնյանը։

Սոլովյովը ներկաների համար պարզաբանել է, որ այն, ինչի մասին Մարգարիտան խոսում էր, գիտի ոչ միայն լսածի հիման վրա. «Օսմանյան կայսրությունում հայ ազգի եւ քրիստոնյաների ողբերգությունը 1915թ. է։ Դա հայկական հարցի եւ գրեթե բոլոր քրիստոնյա ազգերի «փակման» վերջնական կետն է, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում»։

«Հայրական կողմից նախնիներս եկել են Ցեղասպանության ժամանակ, իսկ մայրական կողմի նախնիներս՝ կովկասյան պատերազմից հետո, մի քանի տարի անց։ Այդ «հանդուժողական» երկրից, ինչպես գովերգում էր բրիտանական մամուլը»,- հայտարարել է RT-ի գլխավոր խմբագիրը։