Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Իհարկե, անկարևոր բան է այս ժամանակաշրջանում, բայց միևնույնն է կյանքը շարունակվում է և լավ բաները ուրախացնում:
Ես որպես 30 տարվա կենտրոնի բնակիչ , կարող եմ ասել, որ ՎԵՐՋԱՊԵՍ մեր տարիներ շարունակ կիսաաշխատող վերելակը փոխվեց , և շյոչիկներն էլ , որոնք էն վիճակում էին 30 տարի , որ գիշերով մտնեիր շքամուտք ու պատահական կպնեիր, հոսանքի հարվածից կմահանաիր:
լավ է աշխատում Քաղաքապետարանը , ապրեն ...
 
Հ.Գ. մի հարց` եթե հետ հեղաշրջում լինի (իհարկե, Աստված չանի ) սրանք քանդելու եք, հները հետ դնեք՞»: