Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիսակ, Ալեն, ախ Լենա... ու մնացածը... Բաքվից սքրինշոթ չեմ դնի' Ալիևի ժպիտը չի կարող լինել իմ էջում: Կար ժամանակ, երբ ես ձեզ ծաղրում էի կամ անտեսում:
Ուզում եմ իմանաք այսօրվա ճշմարտությունը' հիմա ես ձեզ ատում եմ: Ձեզ հետ միասին'բոլոր նրանց, ում ուղեղը լվացել եք անվերադարձ:
Դուք' իմ երկրի կործանման անբաժանելի մասն եք: Լինեք դուք իշխանություն 10 օր թե 10 տարի' ես ատելու եմ ձեզ ամեն օր ու անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից»: