Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո շատերը դեմքով թեքվեցին դեպի նախագահ Քոչարյանը, քանի որ հասկանում են, որ մեր անկախության շրջանի լավագույն ժամանակահատվածը եղել է նրա պաշտոնավարման շրջանը՝ 1998-2008: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
«Հարցազրույցում Քոչարյանն ասաց, թե ինչպես կարողացան ազերիները պիկապներով ու ոտքով հասել Շուշի: Բազում հարցեր առաջ քաշվեցին, որոնց պատասխանները, կարծում եմ՝ հետագայում իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ընթացքում պետք է պարզեն: Դրան հետեւեց Նիկոլ Փաշինյանի դողացող ձայնով «լայվը», որտեղ նա ասաց. «ես պատերազմի ժամանակ մա՞րտ եմ վարել»: Եթե դու գերագույն գլխավոր հրամանատարն ես, ապա ո՞վ էր մարտը վարում»,-ասաց նա:
Շիրինյանն անդրադարձավ նաեւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, ըստ որի պատերազմի 4-րդ օրն արդեն ասվել է, որ մենք մարտական գործողությունները շարունակելու հնարավորություն չունենք. «Եթե դու տեղեկացնում ես, որ քո զորքը այլեւս ի վիճակի չէ պայքարելու, ո՞նց ես հանգիստ խղճով շարունակում: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չփորձեցիք մեկուսացնել: Չէ՞ որ դուք հազարավոր երեխաների տանում եք դեպի մահ: Այստեղ էլ հարցեր կան»: