Խաղաղապահների հետ խոսելուց գոնե իմացեք ինչը որտեղ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում հայտնելով, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Էդ գյուղերը Շուշիի շրջանում են: Խաղաղապահների հետ խոսելուց գոնե իմացեք ինչը որտեղ է»,– գրել է նա: