Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ կապ հաստատելու ժամանակ պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:

«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել, թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք աշխատանքներ են սկսել: Ինչ-որ նորություն ունենալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց Հայկ Խանումյանը: