Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երևան։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:

«ԱԴԾ ղեկավարն արդեն ժամանել է Երևան, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը»,- տեղեկացրին անվտանգության ծառայությունից:

Նշենք, որ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՌԴ ԱԴԾ ղեկավարը Երևան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՝ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցերը քննարկելու համար, որից հետո մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման: