Ֆրանսիացի Ռոմեն Վանդենդորպը 2 ժամ 35 րոպե 33 վայրկյան կանգնել է սառույցով ջրավազանի մեջ: Այս մասին հաղորդում է La Voix du Nord պարբերականը: Տղամարդը սահմանել է համաշխարհային ռեկորդ: Դրա համար նրան անհրաժեշտ են եղել երկու տարվա համառ մարզումներ:
Ինչպես խոստովանել է ինքը՝ ռեկորդակիրը, նա ձգտել է ընդլայնել ֆիզիոլոգիայի սահմանները: Դրա համար նա նստել է սառը ջակուզիի մեջ և սպորտով զբաղվել Ալպերում:
Ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից և հաստատվել երկու անկախ դիտորդների կողմից: Ռոմենը հայտարարել է, որ իրավիճակին տիրապետել է միայն մեկ ժամ, իսկ հետո նա հսկայական ջանքեր է գործադրել դողդողալը հաղթահարելու համար: Իր ձեռքբերումը Ռոմեն Վանդենդորպը նվիրել է քաղցկեղով հիվանդ երեխաներին: