Երբ նախկինները կոռումպացրած խանութներ էին բացում, նրանց պետք էր տարածքներ, որտեղ կանգնեն այդ խանութները, սպառողներ, ովքեր այդ խանութներից առևտուր անեն, և պաշտպանված երկիր, որտեղ այդ սպառողները փող կաշխատեն, որ իրենց մոտից առևտուր անեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Երբ նախկինները կոռումպացրած հէկ-եր էին սարքում, նրանց պետք էր անվտանգ երկիր, որտեղից գետերը կգային ու կպտտեին տուրբինները, ու մարդիկ, ովքեր կսպառեին այդ էլեկտրականությունը, և բնականաբար՝ որ այդ մարդիկ վճարունակ լինեն։
Ներկաները միակ բիզնեսը, որի մասին լսել եմ՝ դիմակների ցեխն է, դրա համար ամեն ինչ անում էին, որ համաճարակը անխափան տարածվի ու դիմակների կարիք միշտ լինի, և մարդկանց ծեծում և ասֆալտին էին պառկեցնում, որ այդ դիմակները առնեն։
Բանակը սրանց պետք է զուտ որպես միջոց, որ Պատրոն Դավոյի միջոցով թանկ ավտոմատներ առնեն, ժանգոտած զենիթային կայաններ ու չթռնող ինքնաթիռներ։
Եվ, ընդհանրապես, սրանց թալանի համար ոչ երկիր է պետք, ոչ էլ մարդիկ։
Պետք է մի աթոռ, որի վրա նստի Նիկոլը, և գանձարան, ուր երկու ձեռքը քշտած մտնեն և թալանեն պարգևավճարներով, ատկատներով, հիմնադրամներով ու այլ լափամիջոցներով ։
Որ իրեն կողմից թալանվող այդ գանձարանը պետք է երկիրն ու մարդիկ շարունակաբար լցնեն՝ կամ դեռ մտքներով չի անցել, կամ էլ այդ գործն էլ են Ալիևի վրա գցել»,- գրել է նա։