ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված կարիքի հիման վրա «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը տրամադրել է 192 միավոր էլեկտրատեխնիկա (հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, գազօջախ և այլն) նախարարության ենթակայության տակ գտնվող կացարաններում բնակվող արցախցիների կենցաղային կարիքները հոգալու համար։
 
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկան տրամադրվել է հիմնադրամի հումանիտար օգնության ծրագրերի շրջանակում։