«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով վերջինս քաղաքական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարական ընտրություններ անցկացնելու հարցով։
«Ուզում է ժողովրդի ձեռքերով մաքրվի դավաճանի, մարդասպանի, հայրենասպանի, հողատուի ու վիժվածքի պիտակներից։
Ուզում է լեգիտիմացնի իր գործարքն Ալիևի հետ։
Ուզում է պատմության մեջ ամրագրի ազգս կոտրելու փաստը։
Ուզում է Հայաստանը շղթայակցված պահի թուրք-ադրբեջանական ճիրաններում։
Ուզում է վերջնականապես ձեռքերը լվա Արցախից» , - գրել է Արմեն Աշոտյանը։