Շախմատի աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովը Թվիթերի իր էջում հայտնել է իր մայրիկի՝ Կլարա Կասպարովայի մահվան մասին:
«Մեծ ափսոսանքով եմ հայտնում իմ մայրիկի՝ Կլարա Կասպարովայի մահվան լուրը: Իմ օրինակելի մայրը, իմ ամենամեծ պաշտպանը, իմ իմաստուն խորհրդականն ու երբևէ ճանաչած ամենաուժեղ մարդը: Ես սիրում եմ քեզ, մայրիկ», - գրել է Կասպարովը:

Կասպարովին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում: «Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Գարի Կիմովիչ Կասպարովին և մահացածի բոլոր հարազատներին ու մերձավորներին», - ասված է հաղորդագրության մեջ: