Ֆրանսիայում մահացել է հայտնի դիզայներ Պիեռ Գարդենը, հայտնում է Agence France-Presse-ը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կուտյուրյեն մահացել է Փարիզի արվարձանի հիվանդանոցներից մեկում: Գարդենը ծնվել է 1922 թվականին՝ Իտալիայի Սան Բիաջիո դի Կալալատա համայնքում: Նա իր կարիերան սկսել է որպես թատրոնի արտիստ: 1940-ականների վերջերից նա աշխատում էր Christian Dior-ի ատելիեում, և մի քանի տարի անց ստեղծեց իր նորաձևության տունը:  Գարդենը 98 տարեկան էր։