ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունենում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարերի հետ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանը:

Քիչ առաջ խորհրդարանում հանդիպում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը, այժմ վարչապետի հետ հանդիպում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վերջինս, խոսելով կայանալիք հանդիպմանն իրենց օրակարգի մասին, նշել է՝ վարչապետի պաշտոնի ստանձնում, երկրի կայունացում և ընտրություններ: