Ինչպես բոլորդ տեղյակ եք, վերջին շրջանում մենք՝ հայերս, ծանր ժամանակաշրջան ենք ապրում։ Պատերազմն իր հետքը թողեց ամբողջ աշխարհահայության վրա, հիմա մենք բոլորս մեկ դարձած փորձում ենք յուրաքանչյուրս մեր հնարավորության չափով օգնություն տրամադրել պատերազմից տուժածներին։ Ինքներդ կարող էիք տարբեր անհատների կամ հանրային կազմակերպությունների հետևելով տեսնել, թե ինչպես են տարբեր խմբեր հավաքագրում, կազմակերպում և ուղարկում աջակցությունը դեպի տուժած ընտանիքներ։

Մենք նույնպես անգործ չենք մնում և շարունակում ենք մեր սկսած նախաձեռնությունը։

Անդրադառնալով հարցի զուտ կազմակերպչական կողմին ուզում ենք կիսվել բեռնափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ ունեցած մեր փորձով, գուցե այս տեղեկությունը Ձեզ համար նույնպես օգտակար լինի։

Այս հոդվածի միտքը ծագեց, երբ համացանցում հանդիպեցինք Yandex Go-ի (նախկինում՝ Yandex.Taxi) հայտարարությանը՝ իրենց բեռնափոխադրման՝ «Բեռնատար» սակագնի մեկնարկի վերաբերյալ։

Նշենք, որ այս ընթացքում փորձարկել ենք տարբեր բեռնափոխադրման ընկերությունների ծառայություններ, թե՛ ցանցային և թե՛ անհատական, ինչի արդյունքում կարողացել ենք կարծիք կազմել ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ։ Քանի որ Yandex-ի բեռնատարը շուկայում նորություն էր, որոշեցինք փորձարկել ծառայությունը, որպեսզի կարողանանք ավելի ամբողջական կարծիք կազմել։

Ինչպես նշված է Yandex Go պաշտոնական հայտարարությունում՝ ««Բեռնատար» սակագնով ուղևորության արժեքն սկսվում 1 500 դրամից, որը ներառում է բեռները բարձելու համար նախատեսված 10 րոպեն, 3 կմ ուղևորությունն ու ևս 10 րոպե՝ բեռները դատարկելու համար։

Բեռնատար սակագնի առաջին տարբերությունը մնացած այլ ընկերությունների առաջարկած ծառայություններից այն է, որ երթի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների,այլ ոչ ժամերի, ինչը շատ ավելի շահավետ է պատվիրատուի համար։

Նաև այս սակագնի կարևորագույն առավելություններից է, որ արժեքը կարող եք իմանալ նախքան երթևեկությունը սկսելը, պարզապես հարկավոր է հավելվածում նշել ուղևորության վերջնակետը: Շատ հարմար է նաև հավելվածի այն ֆունկցիոնալ հնարավորությունը, որը թույլ է տալիս ընտրել արդյո՞ք դուք ցանկանում եք, որ, բացի վարորդից, գա նաև բեռնակիրը, ով կօգնի բեռը տեղափոխել կամ հանել մեքենայից։ Մենք այս ֆունկցիոնալից չօգտվեցինք, քանի որ մեր բեռները շատ էին քանակով, բայց ամեն մեկն առանձին այդքան ծանր չէր, մենք էլ քանակով շատ էինք, ինքներս իջեցրինք։

Վարորդի մոտենալուց հետո նա սպասեց մոտ 20 րոպե, մինչև մենք բոլոր ապրանքները տեղավորեցինք մեքենայի բեռնախցիկում, այդ ամբողջ ընթացքում նա դժգոհություն չարտահայտեց, ինչը պատահել է մեզ հետ այլ բեռնափոխադրման ծառայություններից օգտվելիս։

Մենք ուղևորվում էինք Մասիվից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս, երթի արժեքը, ներառյալ սպասման ժամանակը, կազմեց մոտ 7000 դրամ, իսկ երթի տևողությունը մոտ 40 րոպե։

Ընդհանուր առմամբ, ծառայությունը գոհացուցիչ էր՝ վարորդները պրոֆեսիոնալ, մեքենաները սարքին և մաքուր, երթևեկությունը արագ և ապահով։ Միակ փոքր թերությունն այն էր, որ մեքենային սպասելը մի փոքր ավելի երկար տևեց սովորականից, ինչը վարորդը բացատրեց նրանով, որ այս սակագինը մեկնարկել է ընդամենը մի քանի օր առաջ, այդ պատճառով մեքենաների քանակը դեռ շատ չէ։ Այս խնդիրը, կարծում ենք, ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ մեքենաների քանակը օրեցօր աճում է։

Ամփոփելով մեր ունեցած փորձը` բեռնափոխադրման ծառայությունների վերաբերյալ, կարող ենք վստահաբար խորհուրդ տալ անհրաժեշտության դեպքում օգտվել հենց Yandex Go-ի բեռնափոխադրումից, քանի որ համեմատության արդյունքում դուրս բերեցինք, որ այն բավականին արդյունավետ է, հարմար և մատչելի։