Հայաստանում առաջիկա 5 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը»,- գրել է Սուրենյանը:

 

Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը Երևանում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: