Հայաստանը, «Ղարբաղում ավիրելով մուսուլմանական սրբատեղիները», չի կարող բարեկամ երկիր լինեն մահմեդական երկրների համար, այս մասին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:
Интерфакс-ի հաղորդմամբ' Ադրբեջանի նախագահը նշել է, որ դրա մասին բազմիցս հայտարարել է միջազգային ֆորումներում' դիմելով մահմեդական երկրների առաջնորդներին, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հանդիպումների ժամանակ:
«Հայաստանն անընդհատ փորձում է բարելավել հարաբերությունները մահմեդական երկրների հետ՝ ներկայացնելով իրեն որպես մուսուլման ժողովուրդների նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերող երկիր: Դրանք բոլորը սուտ են»,- ասել է Ալիևը' հավելելով.
«Ընդունել Հայաստանին որպես բարեկամ երկիր' կեղծավորություն և անաստվածություն է: Ինչպե՞ս կարող են մահմեդական երկրների ղեկավարները ընկերանալ այդպիսի կործանիչի հետ: Թող պատասխանեն: Թող նրանք պատասխանեն իրենց ժողովրդի առաջ, ոչ թե ինձ»: