Դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի մասին, ով քիչ առաջ բղավեց, երբ իրեն մեղադրեցին Շուշին հանձնելուն մասնակցելու մեջ:
«Ընդհանրապես տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին էտ լաչառությունն է: Բան եմ ասել, այո, մտածել եմ ասել եմ, կարող էր ընդմիջման ժամանակ մոտենալ, հարցնել, թե ինչու եմ այսպես մտածում, նորմալ կզրուցեինք: Այս ի՞նչ պահվածք է: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը: Դա գալիս է նրանից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ»,-ասաց Քոչարյանը:
Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցվել, ինքը շատ հանգիստ պարզաբանում է ակնկալել. «Չգիտեմ, թե ինչու պետք է հետո մոտենայի զրուցեի, որ ինձ պատմեին: Ես այդ կապակցությամբ որևէ պարզաբանման կարիք չունեմ: Չի կարող բացատրություն ունենալ ինձ «Շուշի հանձնող» անվանելը»,- ասաց նա: