ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային և մալբրի համակարգերի միջոցով ուղարկված ՊԵԿ նախագահին:
Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է, իբր նման հրավեր չի եղել:
Կանխավ շնորհակալություն»:
Ավելի վաղ Անանյանն արձագանքել էր Բագրատյանի հայտարարությանը` նշելով, որ վերջինս ստում է: