Հունվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում:

 

Այսպիսով` երեկ կատարվել է 1938 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և մահվան 5 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 758 է: