Պակիստանցի 18-ամյա բլոգեր Խամզա Նավիդը որոշել էր հոլովակ նկարահանել TikTok-ի համար, սակայն մտահաղացումն ավարտվել է դժբախտությամբ: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Ահասարսուռ տեսանյութը Թվիթերի իր էջում հրապարակել է լրագրող Մալիկ Ալի Ռազան:
Կադրերում երևում է, թե ինչպես է տղան քայլում երկաթգծի երկայնքով` տեսախցիկի առջև: Հանկարծ տղայի հետեւում հայտնում է գնացքը և հարվածում:
Նշվում է, որ Խամզան տեղում մահացել է: