Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից հինգը։ 24News.am-ին հաջողվել է պարզել գերությունից ազատված մեր հայրենակիցների ինքնությունը՝ Հարությունյան Էդիկ, Մաթևոսյան Սեյրան, Կարեն Վարդանյան, Արմեն Նազրամադյան և Աշոտ Վարոսյան։