Հակամարտությունների, Եվրոպայում միգրացիայի հարցերով չեխ լրագրող Մարկետա Կուտիլովան Twitter-ի իր էջում գրել է, որ ադրբեջանցի հրամատարն արգելել է իրենց մուտք գործել Քարվաճառում գտնվող Դադիվանք վանական համալիր։

«Ադրբեջանցի հրամանատարը մեզ արգելեց մուտք գործել Դադիվանք: Ռուսները խնդիր չունեին, բայց ադրբեջանցիները ցանկացած օտարերկրացու չեն ողջունում Դադիվանքում, չնայած նրան, որ այն պետք է վերահսկվեր ռուսների կողմից…»,- գրել է լրագրողը։