Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հարցազրույց կտա արմատներով հայ երգիչ Աբրահամ Ռուսոյին: Այս մասին Սիմոնյանը հայտնել է Տելեգրամի իր ալիքում:
«Ոչ թե անհարմար, այլ այն զարմանալի պահը, երբ քեզ հետ հարցազրույց է խնդրում ինքը' Աբրահամ Ռուսոն:
Ում երգերի տակ թափվել են աղջկական այնքան զուր արցունքներ:
Ես, իհարկե, հարցազրույց կտամ: Բայց ավելի լավ կլիներ միասին երգեինք, իհարկե»,- գրել է Սիմոնյանը:
Russia Today-ի գլխավոր խմբագիրը գրառումն ավարտել է Ռուսոյի' «Знаю» երգի տողերով: