ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը (հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը) իր կնոջն առաջին անգամ հանդիպել է փողոցում: Հետաքրքիր է, բայց պատգամավորն իր կնոջ սիրտը գրավելու համար որևէ խենթ քայլերի չի գնացել, քանի որ ինչպես ինքն է ասում՝ այդ մարդկանց կատեգորիային չի պատկանում: Slaq.am-ի հետ զրույցում պատգամավորը խոսեց իր կնոջ ու ընտանեկան ավանդույթների մասին:

-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ և քանի՞ տարի առաջ:

-Կնոջս առաջին անգամ հանդիպել եմ 2004 թվականին Աբովյան փողոցում, չեմ կարող ասել, որ եղել է սեր առաջին հայացքից, բայց մի բան հստակ էր ինձ համար, նա էր լինելու իմ ապագա կինը:

-Ինչպե՞ս ամուսնության առաջարկ արեցիք:

-Առաջարկություն որպես այդպիսին չի եղել, ամեն ինչ հասկանալի էր առանց դրա:

-Արդյո՞ք մինչ ամուսնությունը գնացել եք խենթ քայլերի՝ հանուն Ձեր կնոջ սիրտը գրավելու համար:

-Ոչ, ես մարդկանց այդ կատեգորիային չեմ պատկանում:

-Ինչպիսի՞ն էր հարսանեկան խնջույքը և ո՞րն էր այդ օրվա ամենահիշարժան պահը:

-Այդ օրը ազդարարվեց կյանքի նոր փուլը:

-Ո՞վ է Ձեր կինը մասնագիտությամբ և ինչո՞վ է զբաղվում այժմ:

-Կինս լրագրող է, աշխատում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում:

-Արդյո՞ք Ձեր ընտանիքը նման է մյուս հայկական ավանդական ընտանիքներին:

-Ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, այնպես էլ ես, ավանդապաշտ եմ:

-Ունե՞ք ընտանեկան ավանդույթներ, որոնք բնորոշ են միայն Ձեր ընտանիքին:

-Կիրակնօրյա ընթրիքին ներկա են ընտանիքիս բոլոր անդամները:

-Որքա՞ն ժանանակ եք անցկացնում ընտանիքում:

-Աշխատանքից ազատ յուրաքանչյուր պահ փորձում եմ անցկացնել ընտանիքիս հետ:

-Արդյո՞ք քաղաքական թեմաները Ձեր ընտանիքում քննարկվում են:

-Օրս առանց այդ էլ հագեցած է քաղաքական թեմաներով իսկ ընտանիքում ստանում եմ լիցքեր հաջորդ նոր քաղաքական օրվա մարտահրավերներին դիմակայելու համար:

-Երեխաների դաստիրակությամբ ինքներդ զբաղվու՞մ եք, թե ոչ:

-Տղամարդու դաստիարակության մեջ պետք է գերիշխի հայրը, իսկ ես երկու տղաների հայր եմ:

-Ասում են՝ ընտանիքում մեկը պետք է զանգակ լինի, մյուսը բամբակ, Ձեր ընտանիքում ով ո՞ր դերում է:

-Կախված իրավիճակից մեր ընտանիքում դերերը փոխվում են:

-Ձեր պատկերացմամբ՝ ո՞րն է ամուր և խաղաղ ընտանիք ունենալու գրավականը:

-Այն բոլորը, որն ունի իմ ընտանիքը:

-Ինչպիսի՞ն են զոքանչ-փեսա հարաբերությունները:

-Ընկերական:

-Ի՞նչ կմաղթեք հայ ընտանիքներին:

-Ամուր և կայուն ընտանիքի գրավականը սիրո, խաղաղության և առողջության մշտական, համատեղ առկայությունն է, ինչը և մաղթում եմ հայ ընտանիքներին։