168.am-ի տեղեկություններով՝  Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել, որովհետև ամբողջ ժամանակ ռազմական գործողությունները չեն դադարել, և երբ թշնամին անցել է հակագրոհի՝ հատկապես օդային և հրետանային հարվածներով, անօդաչու թռչող սարքերով՝ ԱԹՍ-ներով, այդ տեղից հայկական ուժերն արագ նահանջել են, քանի որ արդեն բավական զոհեր ունեինք:

168.am-ին փոխանցված  հաշվարկներով՝ ելնելով այդ տեղանքում մասնակցած զորամիավորումների, ստորաբաժանումների թվերից,  Լելե Թեփեն գրավելու համար տվել ենք մոտ 830 զոհ: Այս թիվը պաշտոնապես հաստատված չէ, ինչպես նշեցինք՝ մոտավոր է, բայց մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական PR-ի՝ մի քանի հարյուր մարդու  կյանք է զոհասեղանին դրել:

«Սակայն, մի քանի ժամից  Լելե Թեփեն կորցնելու մասին նույնքան «ոգևորությամբ» չհայտնեցին իշխանամերձ աղբյուրները, փոխարենը՝ հարաբերական գրավման մասին լուրը շտապեցին րոպե առաջ տեղեկատվական դաշտ նետել:

Իսկ դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին՝ «ասում են, որ, օրինակ, Ձեր կողմից եղել է հրահանգ՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը, որը 2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կորսվեց»,  Փաշինյանը պատասխանել էր՝  «իմ կողմից նման հրահանգ չի եղել՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը»:

Ի դեպ, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» տեսաշարերից մեկում այդ կապակցությամբ ասել էր.

«Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տան PR-ով, որ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում․ «Ուզում ա՝ 5000 մարդ մորթվի, ուզում ա՝ 6000 մարդ մորթվի, մենք, մեկ է, Լելե Թեփեն պետք է հետ բերենք»»,- գրում է կայքը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում