Դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի «Մայրը» (The Mother) մարտաֆիլմում հանդես կգա գլխավոր դերում։ Ֆիլմի ռեժիսորական աթոռը կարող է զբաղեցնել Նիկի Կարոն՝ «Մուլան» խաղային ռեմեյքի բեմադրիչը։ «Լավկրաֆտի երկրի» հեղինակ Միշա Գրինը գրել է սցենար, որը լրամշակել է Անդրեա Բերլոֆը:
Սյուժեի կենտրոնում պաշտոնաթող կին մարդասպանն է, ով ստիպված է նորից զենք վերցնել, որպեսզի պաշտպանի իր դստերը։ Deadline-ի աղբյուրների համաձայն՝ մարտաֆիլմը կլինի Լյուկ Բեսոնի «Լեոն» ֆիլմի ոգով:
Լոպեսը ոչ միայն կնկարահանվի մարտաֆիլմում, այլեւ կլինի նախագծի պրոդյուսերը։
Բացի մարտաֆիլմից, Լոպեսի աշխատանքային գրաֆիկում նշմարվում է «Արագ հարսանիք» էքշն-կատակերգությունը, «Կնքամայրը» քրեական դրաման եւ Netflix-ի «Շիֆր» թրիլերը, որը հիմնված է Իզաբելլա Մալնոնադոյի համանուն վեպի վրա: Մայիսի 13-ից հանդիսատեսը կարող է Լոպեսին տեսնել «Առաջին հանդիպածը» ռոմկոմում: