Այն բանից հետո, երբ երեկ կալանավորվեց ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, Ռուսաստանի տարբեր քաղաքներում նրա աջակիցներն անցկացրին բողոքի ակցիաներ' պահանջելով ազատ արձակել քաղաքական գործչին: Այս մասին հաղորդում է Infoteka24.ru-ն:
Հատկանշական է, որ ակցիաներին մասնակցել են նաև ռուսաստանաբնակ ադրբեջանցիները, ովքեր ոչ միայն բացահայտ կերպով հանդես են եկել ՌԴ իշխանությունների դեմ կոչերով, այլ նաև ակտիվորեն գովազդել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ինչպես երևում է տեսանյութում, ադրբեջանցի երիտասարդը ցույցի ժամանակ նաև ծաղրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: