Ծագումով հույն ավստրալացի պատգամավոր Թոմ Կուցանտոնիսը, որի նախաձեռնությամբ Վեսթ Թորենթ նահանգը ճանաչեց Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտեց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան 2020-ի աշնանը, խորհրդարանում իր ելույթի ժամանակ ցույց է տվել Արցախի պետական դրոշը և ասել հետևյալ խոսքը.

«Այս դրոշը ես կկախեմ իմ աշխատասենյակում, կկախեմ հպարտությամբ՝ հաջակցություն փոքրամասնության, որն ուզում է խաղաղ ապրել իր հայրերի և մայրերի հողում, ցանկանում է ներդաշնակ ապրել հարևանների հետ, չի ձգտում կայսրության, ընդարձակման, պատերազմի: Նրանք պարզապես ուզում են ապրել և ներկայացնել իրենց ազգությունը, հավատքն ու մշակույթը, որպեսզի դրանք փոխանցեն իրենց երեխաներին»: Այս մասին տեղեկացնում է infoteka24-ը:

Հարավային Ավստրալիան պետության երկրորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային հայկական երկրների դեմ իրենց ագրեսիայի համար: