ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Այսօր ես գրառում եմ կատարել Հայաստանում ոստիկանական պետություն կառուցելու իշխանությունների մտադրությունների մասին։ Ձեզ բերում եմ ոստիկանական անօրինականությունների օրինակ, որը շուտով լինելու է Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի մի մասը ։
Միջադեպը տեղի է ունեցել օրերս Երեւանի թաղամասերից մեկում ։
Վայելեք 2018 թվականի «թավշյա» պետական հեղաշրջման հետևանքները»։