19:50
«Հուշարձանի մյուս կողմում արդեն անգլերենով գրված էր «ձեր ձեռքերն արյան մեջ են»». Արամ Գևորգյան

Երևանում տեղադրված հայ և հրեա ժողովուրդների Եղեռնի հիշատակին նվիրված հուշաքարը մեկ անգամ չէ, որ ոտնձգությունների է ենթարկվում։ 2010-ին էլ էր նման դեպք եղել։ Բայց այդ ժամանակ, ինչպես նաև երեկ, պղծվել էր միայն հրեական Հոլոքոստին վերաբերող հատվածը։

Երեկ քչերը նկատեցին, թե ինչ էր գրված այդ պղծված հատվածների վրա։ Այնտեղ նշված էին այն իսրայելական ընկերությունների ու զինատեսակների անունները, որոնք ադրբեջանական կողմը կիրառել էր հայերի դեմ արցախյան այս պատերազմի ընթացքում։ Իսրայելն այս պատերազմի ողջ ընթացքում չէր դադարեցրել դրա մատակարարումն ադրբեջան։

Հուշարձանի վրա ներկով գրված էր Lora (իսրայելական արտադրության բալիստիկ հրթիռ, որն առկա է միայն Իսրայելի և ադրբեջանի զինանոցում), Elbit (Elbit Systems-ն այն իսրայելական կազմակերպությունն է, որն արտադրում է տարբեր զինատեսակներ, հետախուզական անօդաչուներ, ինչպիսին է օրինակ Elbit Hermes 900-ը), Harop (իսրայելական արտադրության հետախուզական և հարվածային ԱԹՍ, որը կիրառվել է նաև Ապրիլյան պատերազմի օրերին), Sandcat (իսրայելական արտադրության զրահապատ մարտական մեքենա), Hermes, որի մասին վերևում արդեն գրել եմ և Orbiter, որը կրկին իսրայելական արտադրության հետախուզական ԱԹՍ է։

Հուշարձանի մյուս կողմում արդեն անգլերենով գրված էր «ձեր ձեռքերն արյան մեջ են»։

Անձամբ ես չեմ ողջունում հուշարձանների, արձանների ու գերեզմանների դեմ պայքարը, դե որովհետև նրանք չենք կարող քեզ պատասխան տալ, բայց վերջին պատերազմից հետո այս քայլը, որքան էլ ցավալի է, բայց սպասելի էր։

Իսրայելի վարած քաղաքականության դեմ պատերազմի օրերին բողոքի ակցիաներ արեցին իսրայելահայերը, Հայաստանն էլ հետ կանչեց դեսպանին ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ նպատակով, հետո առանց աղմուկի նորից հետ ուղարկեց։ Ու ադրբեջանին անդադար զենք վաճառելու հարցը այդպես էլ մնաց չլուծված ու, եթե վաղը նորից ինչ որ հուշարձան պղծվի, դրանում ոչ թե պղծողի, այլ պետության մեղքը փնտրեք։

Արամ Գևորգյանի էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս