Մելանյա Թրամփը «Վալենտինի օրը նշել է թվիթով՝ հիշելով, թե ինչպես է անցել արձակուրդը անցած տարիներին, բայց չի հիշատակել իր ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին, գրում է Daily Mail֊ը: Նախկին առաջին տիկինը կիրակի օրը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է երեք լուսանկարներով, որտեղ նա այցելում է Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկական պանդոկ:
«Այս Վալենտինի օրը ես մտածում եմ Առողջապահության ազգային ինստիտուտի համարձակ և ոգեշնչող երեխաների մասին, որոնց վերջին մի քանի տարիներին հանդիպել եմ այստեղ։ Նրանց սեր և ուժ եմ փոխանցում: Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը»,֊գրել է Մելանյա Թրամփը։
Twitter- ի օգտատերերը շտապել են նկատել, որ Մելանյան իր ամուսնու հետ 15 տարվա համատեղ կյանքից հետո չի նշել նրան «սիրո մասին» իր գրառման մեջ: