Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ' Շուշիի ուղղությամբ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ադրբեջանի ուղղությամբ այն չի կիրառվել, քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի ենթադրության, կար վախ պատասխան հարվածից:
«Այսինքն, Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ: Բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է», - ասել է նա: