RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում դուստրը` Մարիանան, տատիկի մասին հայերեն բանաստեղծություն է արտասանում:
«Լույսը բացվեց, ո՞ւր գնամ, լավ է` տատիս հյուր գնամ։ Կուրախանա տատիկս, կասի`ապրի թոռնիկս։ Եկավ իմ ջուր բերողը, եկավ իմ տուն մաքրողը, եկավ ասեղ թելողը»,– տեսանյութին կից գրել է Սիմոնյանը։