Կորոնավիրուսային հիվանդությունից 71 տարեկանում մահացել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մայրը՝ Միգելինա Էլոի Դոս Սանտոսը։ Այս մասին հաղորդում է Diario Ole-ն։

2020թ․ դեկտեմբերին էր Ռոնալդինոյն հայտնել, որ մայրը վարակվել է կորոնավիրուսով։ Նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն կարիերան պաշտոնապես ավարտել է 2018թ․ հունվարին։