Sotheby’s աճուրդում վաճառքի կհանվեն Louis Vuitton-ի մարզակոշիկների նախատիպերը, որոնք ստեղծվել են Վիրջիլ Աբլոյի կողմից։ Ապրանքանիշը վաճառքի է հանել աշխարհում միակ Louis Vuitton I (Red) մարզակոշիկը, որի ենթադրյալ արժեքը կազմում է մինչեւ 40 հազար դոլար։
Կոշիկը կարելի է տեսնել Նյու Յորքում գտնվող Sotheby’s-ի պատկերասրահում, մինչ այն կգտնի տիրոջը։ Աճուրդն առցանց տեղի կունենա մարտի 4-ին, վաճառքի ամբողջ հասույթը կուղղվի ՄԻԱՎ-ի եւ կորոնավիրուսի համավարկի հետեւանքների դեմ պայքարի հիմնադրամներին։
Ավելի վաղ Ebay-ում վաճառքի է հանվել Air Jordan 1 մարզակոշիկը Մայքլ Ջորդանի ստորագրությամբ։ Մեկնարկային գինը կազմում էր մեկ մլն դոլար։