Սոցիալական ցանցերի օգտատերերը տեսանյութեր են տարածում, այսպես կոչված, «դավադրության տեսությունների» հետ կապված, ըստ որի՝ ԱՄՆ Տեխաս նահանգում ձյունը, որը ուղեկցվում է անոմալ ցուրտ եղանակով, իրական չէ։ «Արհեստական ձյան» հետևում կանգնած է ԱՄՆ-ի կառավարությունը, գրում է Business Insider հրատարակությունը։
Տեսանյութերը, որոնցում հեղինակները ձյունը փորձում են հալեցնել կրակայրիչով կամ վարսահարդարիչով, վերջին օրերին հսկայական ժողովրդականություն են վայելել: Շատերը պնդում են, որ ձյունը չի հալվում, և երբեմն նույնիսկ գրեթե այրվում է, այդ իսկ պատճառով օգտատերերը գրում են «կեղծ ձյան» վարկածի մասին: Հրապարակումը, սակայն, նշում է, որ սովորաբար ձյունը կրակից չի հալվում։ Այն պինդ վիճակից պարզապես անցնում է գազային վիճակի՝ շրջանցելով հալման փուլը: Սոցցանցերի օգտատերերը, սակայն, նախընտրել են մեղադրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսին՝ Տեխաս «կեղծ ձյուն ուղարկելու» համար։ Հիշեցնենք, որ վերջինս օրեր առաջ հայտարարեց կլիմայի փոփոխության դեմ պայքարելու իր մտադրության մասին: