Այսօր աղջիկների շրջանում պոպուլյար է դառնում դեպի բնականին ձգտումը, այդ պատճառով էլ շատերը հրաժարվում են սափրվել: Սակայն, քչերը գիտեն, որ մազածածկութ կարող է լինել նաև կանանց կրծքավանդակի վրա: Նման խնդրի առաջ է կանգնած կանադացի նկարչուհի Էսթեր Կալիկստե-Բյուն Մոնրեալից, հայտնում է Metro-ն:
Ըստ պարբերականի` Էսթերի կյանքը դեռահասության տարիքից մղձավանջի է վերածվել: Նրա ամբողջ մարմնի` հատկապես կրծքավանդակի վրա սկսել են մազեր աճել:
«Էսթերն անընդհատ սափրում էր մարմինը` մի կերպ դիմանալով դիմանալով ցավերին և ամոթին: Սակայն, 2019 թվականին նա որոշեց այլ ուղի ընտրել և ընդունել իրեն այնպիսին, ինչպիսին կա»,- գրում է պարբերականը:
Այժմ աղջիկն այլևս չի սափրվում և աշխատում է որպես մոդել: Վերջերս նա նույնիսկ հայտնվել է «Glamour UK» ամսագրի շապիկին:
Նշվում է, որ նա փորձում է իրեն հարմարավետ զգալ իր մարմնում, ինչպես նա օգնել հետևորդներին, ովքեր նոր են սկսել իրենց ես-ն ընդունելու ուղին: